- Home
- Copart – Գնել Ավտոմեքենա ԱՄՆ-ից – Copart.com -ում
Copart – Գնել Ավտոմեքենա ԱՄՆ-ից – Copart.com -ում
AuctionAuto ընկերությունը Հայաստանի բնակիչներին առաջարկում է Կոպարտ ավտո աճուրդի բոլոր առավելություններից օգտվելու բացառիկ հնարավորություն: AuctionAuto-ի միջոցով դուք կարող եք ձեռք բերել ավտոմեքենաներ ԱՄՆ-ից շահավետ գներով՝ ստանալով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ընտրությունից և գնումից մինչև առաքում և մաքսազերծում: Մենք տրամադրում ենք աջակցություն հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչը գնումների գործընթացը դարձնում է պարզ և հասկանալի: Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դուք կկարողանաք խուսափել բյուրոկրատական բարդություններից և վստահ լինել ձեռք բերված մեքենայի որակի և հուսալիության մեջ: AuctionAuto-ն ձեր վստահելի գործընկերն է ԱՄՆ-ի Copart Auction -ում:
Copart.com աճուրդի առավելությունները
Կոպարտը, լինելով առաջին վիրտուալ առևտրային հարթակը, ավելի քան 20 տարի է, ինչ առկա է շուկայում և առաջարկում է:
- Մեքենաների լայն տեսականի մատչելի գներով:
- Մասնակցություն Հայաստանից — AuctionAuto ընկերությունը հանդիսանում է աճուրդի պաշտոնական գործընկեր:
- Մաքսազերծման ցածր արժեք Հայաստանում:
- Հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ գրասենյակները Եվրոպայում, ԱՄՆ-ում և Միջին Ասիայում:
- Հսկայական նոր և վթարված ավտո շուկա:
Ինչպե՞ս գնել մեքենա Copart աճուրդում
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սկզբնական փուլում վճարելու եք միայն մեքենայի և աճուրդի կայքի միջնորդավճարը: Իսկ այլ վճարումներ կարող եք կատարել 3 ամսվա ընթացքում։
- 1Ավտոմեքենայի ընտրությունAuctionAuto-ի աշխատակիցները ընտրում են ձեզ համար համապատասխան ավտոմեքենա copart.com աճուրդում:
- 2Պայմանագիր և մասնակցություն աճուրդինԿազմում ենք պաշտոնական պայմանագիր: AuctionAuto-ն պարտավորվում է գնել ավտոմեքենա Copart աճուրդում և առաքել այն Հայաստան, մաքսազերծել և հանձնել ձեզ անհրաժեշտ փաստաթղթերով:
- 3Մասնակցի երաշխիք
Լրացնում եք հաշվեկշիռը' մեքենայի նախատեսվող արժեքի 10%-ով: Գնված մեքենայից հրաժարվելու դեպքում գումարը պահվում է աճուրդի կողմից: Եթե չենք գնում, գումարը վերադարձվում է Ձեզ:
- 4Գնում և Վճարում
Մեքենան շահելու հաջորդ օրը վճարում եք աճուրդի գումարը բանկի միջոցով:
- 5Լոգիստիկա փակ կոնտեյներովՓոխադրում ենք մեքենան ԱՄՆ-ի նավահանգստից դեպի Հայաստան, ք. Գյումրի ավտոմաքսատուն: Կես ճանապարհին վճարում եք փոխադրման համար:
- 6Մաքսազերծում
Մենք կատարում ենք բոլոր բրոկերական գործողությունները մաքսատանը, դուք վճարում եք մաքսազերծումը բանկում և վերցնում եք ավտոմեքենան:
Copart.com -ում դուք կգտնեք լայն ընտրություն
- Ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ մատչելի գներով: Նույնիսկ հաշվի առնելով փոխադրման, վերանորոգման արժեքները, ընդհանուր մեքենայի արժեքը կլինի ավելի քիչ, քան նույնատիպ ավտոմեքենա գնելը Հայաստանի կամ Ռուսաստանի տեղական ավտոշուկայում:
- Copart հարթակը հասանելի է ռուսերենով, ինչը հեշտացնում է ավտոմեքենաների գնման գործընթացը:
- Հայաստանի և Վրաստանի շուկաներում առկա ավտոմեքենաների մեծ մասը նույնպես բերված է Copart աճուրդից և վաճառվում է մեծ հավելումով:
Եթե ցանկանում եք մասնակցել առցանց աճուրդներին, կապվեք մեր Copart աճուրդի փորձագետների հետ: Մենք կօգնենք ձեզ անցնել ավտոմեքենայի գնման բոլոր փուլերը ԱՄՆ-ից՝ նվազագույն ռիսկերով և ծախսերով:
Հաճախակի տրվող հարցեր
Կարելի է գնել սեդաններ, ամենագնացներ, պիկապներ, էլեկտրամեքենաներ, մոտոցիկլներ։ Ցանկալի է, որ մեքենաները լինեն մինչև 7 տարեկան, եթե նախատեսում եք վարել Հայաստանում։
Շահավետ է ներմուծել փոքր վնասվածք ունեցող և մինչև 7 տարեկան մեքենաներ։
Ոչ միշտ: Նման մեքենաների գինն ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ մաքսազերծումը նույնպես բարձր կլինի։ Արդյունքում, արժեքը կարող է լինել նույնը, ինչ Հայասատում գտնվող վթարված և վերանորոգված մեքենայի արժեքն: Բայց դուք շահում եք, քանի որ ձեր մեքենան վթավրած չէ, ունի մաքուր պատմություն և ոչ մի թաքնված վնաս:
Ոչ, դա սխալ է։ Ավելին, Copart-ի նման աճուրդներում կարելի է գտնել մեքենաներ, որոնք չեն ունենում վնասներ և վաճառվում են տարբեր պատճառներով․
- Լիզինգի կամ վարձակալության մեքենաներ – մեքենան վերադարձվել է լիզինգի ժամկետի ավարտից հետո։
- Հին սեփականություն – սեփականատերը պարզապես որոշել է վաճառել։
- Կոնֆիսկացված մեքենաներ – օրինակ, բանկի կողմից պարտքերի պատճառով։
Մեր ընկերությունը մանրամասնորեն ստուգում է մեքենայի պատմությունը, որպեսզի համոզվի, որ այն Ջրեհեղի մեքենա չէ և ունի մաքուր պատմություն։
Մեքենայի տեղափոխման գինը կախված է մեքենայի չափերից, նրա գտնվելու վայրից մինչև նավահանգիստ, ինչպես նաև ծովային բեռնափոխադրման արժեքից։ Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք ճշտել Auctionauto-ի մենեջերների հետ:
Մեքենան հնարավոր է ստանալ Հայաստանում 2-3 ամսվա ընթացքում՝ ծովային փոխադրման ընթացքի հետևման հնարավորությամբ։
Մեր ընկերությունը ոչ միայն տեղափոխում է մեքենաները աճուրդից, այլ նաև իրականացնում է մաքսազերծում Հայաստանում և Ռուսաստանում՝ մեքենան պատրաստ փաստաթղթերով փոխանցելով հաճախորդին։
Մեր ընկերությունը պարտավորվում է պայմանագրով նախատեսված բոլոր պարտականությունները, ներառյալ մեքենայի տեղափոխումը, մաքսազերծումը և փոխանցումը։ Պայմանագիրը ստորագրվում է կողմերի միջև և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Այո, ցանկության դեպքում: Մենք նախապես պայմանավորվում ենք, և բացում կոնտեյները Վրաստանում՝ մեքենան ստանում եք Վրաստանում:
Այո, մենք փակում ենք կոնտեյները և ուղարկում Հայաստան: Ճանապարհին կոնտեյները ապահովագրվում է և չի բացվում մինչև Հայաստանի ատոմաքսաուն մտնելը: