- Home
- Ավտոմեքենաներ ԱՄՆ-ից – Մեքենա ներմուծել Ամերիկայից
Ավտոմեքենաներ ԱՄՆ-ից – Մեքենա ներմուծել Ամերիկայից
Կցանկանայի՞ք մեքենա ներմուծել ամերիկայից և ստանալ այն Հայաստանում, Ռուսաստանում կամ նույնիսկ Վրաստանում: Մենք մասնագիտացված ենք մեքենաների ներմուծման և առաքման ծառայություններում և առաջարկում ենք ամբողջական լուծումներ՝ սկսած ընտրությունից և գնման աջակցությունից մինչև մեքենայի առաքումը ձեր ուզած վայր:
Ինչու ընտրել մեզ?
Մեր ընկերությունը առաջարկում է ոչ միայն ավտոմեքենաների ներմուծում ԱՄՆ-ից, այլև ամբողջական ծառայությունների փաթեթ, որն ընդգրկում է մասնակցություն աճուրդներին, պատմության ստուգում, գնում և մաքսազերծում։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել համապատասխան ավտոմեքենա, կանցկացնենք դրա պատմության և տեխնիկական վիճակի մանրամասն ստուգում, կաջակցենք գնման ձևակերպմանը և ավտոմեքենան կհասցնենք մինչև բեռնման նավահանգիստից ստացման կետ։
- Մեքենաներ ԱՄՆ-ից – Մենք առաջարկում ենք մեքենա ներմուծել ամերիկայից լայն ընտրությունից՝ սկսած բյուջետային մեքենաներից մինչև բարձրակարգ և բացառիկ մոդելներ:
- Ամերիկյան աճուրդներին հասանելիություն – Մուտք գործեք աճուրդներ, ինչպիսիք են Copart IAAI-ն՝ որակյալ, մատչելի մեքենաներ գնելու համար:
- Անվտանգ և հուսալի ծառայություն – Մենք համագործակցում ենք միայն վստահելի փոխադրողների հետ՝ ապահովելով ձեր մեքենայի անվտանգությունը ամբողջ ճանապարհին:
- Մաքսային ձևակերպում – Մենք իրականացում ենք ամբողջ բրոքերական գործունեությունը, ներառյալ ԵԱՏՄ մաքսային ձևակերպումը և մաքսատուն ներկայանալը։
- Անհատական մենեջեր և խորհրդատվություն– Ձեր մենեջերը կապի մեջ կլինի 24/7՝ ձեր բոլոր հարցերին պատասխանելու և գործընթացը հեշտացնելու համար:
- Մեքենայի ստուգում – Մեքենայի պատմության և տեխնիկական վիճակի մանրամասն ստուգում։
- Ստացեք մեքենան ցանկացած երկրում – Առաքում են ԱՄՆ-ից տարբեր երկրների՝ Հայաստան, Ռուսաստան և Վրաստան։
Ինչպես ենք մեքենա ներմուծում ամերիկայից
- 2Ընտրում ենք մեքենան
Օգնում ենք ընտրել ավտոմեքենա: Կախված ձեր նախասիրություններից և բյուջեից: Կատարում մեքենայի պատմության մանրակրկիտ ուսումնասիրություն, խուսափում ենք թաքնված խնդիրներից։
- 1Կազմում ենք Համաձայնագիր
Կազմում ենք պաշտոնական պայմանագիր: AuctionAuto-ն պարտավորվում է գնել ավտոմեքենա աճուրդում և առաքել այն Հայաստան, մաքսազերծել և հանձնել ձեզ անհրաժեշտ փաստաթղթերով:
- 3Մասնակցի երաշխիք
Լրացնում եք հաշվեկշիռը' մեքենայի նախատեսվող արժեքի 10%-ով Ոչ պակաս 700$: Գնված մեքենայից հրաժարվելու դեպքում գումարը պահվում է աճուրդի կողմից: Եթե չենք գնում, գումարը վերադարձվում է Ձեզ:
- 4Գնում և ՎճարումՄասնակցում ենք աճուրդներում՝ մեքենան շահելու հաջորդ օրը վճարում եք աճուրդի գումարը բանկի միջոցով:
- 5ԼոգիստիկաՓոխադրում ենք մեքենան ԱՄՆ-ի նավահանգստից դեպի Հայաստան, ք. Գյումրի ավտոմաքսատուն: Կես ճանապարհին վճարում եք փոխադրման համար:
- 6Մաքսազերծում
Մեր ընկերությունը մաքսազերծում է տրանսպորտային միջոցը, դուք վճարում եք մաքսազերծումը բանկում և ձևակերպում մեքենան ձեր անվամբ։
Հաճախակի տրվող հարցեր
Կարելի է գնել սեդաններ, ամենագնացներ, պիկապներ, էլեկտրամեքենաներ, մոտոցիկլներ։ Ցանկալի է, որ մեքենաները լինեն մինչև 7 տարեկան, եթե նախատեսում եք վարել Հայաստանում։
Շահավետ է ներմուծել փոքր վնասվածք ունեցող և մինչև 7 տարեկան մեքենաներ։
Ոչ միշտ: Նման մեքենաների գինն ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ մաքսազերծումը նույնպես բարձր կլինի։ Արդյունքում, արժեքը կարող է լինել նույնը, ինչ Հայասատում գտնվող վթարված և վերանորոգված մեքենայի արժեքն: Բայց դուք շահում եք, քանի որ ձեր մեքենան վթավրած չէ, ունի մաքուր պատմություն և ոչ մի թաքնված վնաս:
Ոչ, դա սխալ է։ Ավելին, Copart-ի նման աճուրդներում կարելի է գտնել մեքենաներ, որոնք չեն ունենում վնասներ և վաճառվում են տարբեր պատճառներով․
- Լիզինգի կամ վարձակալության մեքենաներ – մեքենան վերադարձվել է լիզինգի ժամկետի ավարտից հետո։
- Հին սեփականություն – սեփականատերը պարզապես որոշել է վաճառել։
- Կոնֆիսկացված մեքենաներ – օրինակ, բանկի կողմից պարտքերի պատճառով։
Մեր ընկերությունը մանրամասնորեն ստուգում է մեքենայի պատմությունը, որպեսզի համոզվի, որ այն Ջրեհեղի մեքենա չէ և ունի մաքուր պատմություն։
Մեքենայի տեղափոխման գինը կախված է մեքենայի չափերից, նրա գտնվելու վայրից մինչև նավահանգիստ, ինչպես նաև ծովային բեռնափոխադրման արժեքից։ Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք ճշտել Auctionauto-ի մենեջերների հետ:
Մեքենան հնարավոր է ստանալ Հայաստանում 2-3 ամսվա ընթացքում՝ ծովային փոխադրման ընթացքի հետևման հնարավորությամբ։
Մեր ընկերությունը ոչ միայն տեղափոխում է մեքենաները աճուրդից, այլ նաև իրականացնում է մաքսազերծում Հայաստանում և Ռուսաստանում՝ մեքենան պատրաստ փաստաթղթերով փոխանցելով հաճախորդին։
Մեր ընկերությունը պարտավորվում է պայմանագրով նախատեսված բոլոր պարտականությունները, ներառյալ մեքենայի տեղափոխումը, մաքսազերծումը և փոխանցումը։ Պայմանագիրը ստորագրվում է կողմերի միջև և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Այո, ցանկության դեպքում: Մենք նախապես պայմանավորվում ենք, և բացում կոնտեյները Վրաստանում՝ մեքենան ստանում եք Վրաստանում:
Այո, մենք փակում ենք կոնտեյները և ուղարկում Հայաստան: Ճանապարհին կոնտեյները ապահովագրվում է և չի բացվում մինչև Հայաստանի ատոմաքսաուն մտնելը: