- Home
- Ավտոմեքենաների մաքսազերծում Հայաստանում
Ավտոմեքենաների մաքսազերծում Հայաստանում
Ցանկանո՞ւմ եք մաքսազերծել ավտոմեքենա, որը ներմուծվել է ԱՄՆ-ից Վրաստանից, կամ այլ երկրներից, և ստանալ այն Հայաստանում կամ Ռուսաստանում: Մենք առաջարկում ենք ամբողջական ծառայությունների փաթեթ՝ ավտոմեքենաների մաքսազերծման և ներմուծման գործընթացը հեշտացնելու համար:
Մեր ծառայությունները ներառում են՝
- Ավտոմեքենաների ներմուծում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար.
- Մաքսային միջնորդության ծառայություն,
- Մաքսազերծման ամբողջական գործընթացի կազմակերպում,
- Փաստաթղթերի պատրաստում և մաքսատան ընթացակարգերի իրականացում,
- Խորհրդատվություն մաքսային հարցերի վերաբերյալ,
- Ավտոմեքենաների արագ մաքսազերծում (մինչև մի քանի ժամ):
Ինչու ընտրել մաքսազերծում Հայաստանում
Հայաստանն ու Ռուսաստանը միասին ընդգրկված են ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) ընդհանուր մաքսային տարածքում, ինչը նշանակում է, որ Հայաստանում արդեն մաքսազերծված ավտոմեքենաները կրկին մաքսազերծման կարիք չեն ունենա Ռուսաստանում:
Այս գործընթացը թույլ է տալիս՝
- Ժամանակի խնայողություն՝ ավտոմեքենայի մաքսազերծումը հնարավոր է իրականացնել ընդամենը մեկ օրում,
- Ավելի շահավետ պայմաններ՝ մինչև 7 տարվա ավտոմեքենաները ավելի մատչելի են մաքսազերծվում,
- Պարզեցված մեքենայի գրանցում՝ մաքսազերծումից անմիջապես հետո հնարավոր է հաշվառել ավտոմեքենան նույն շենքում գտնվող Հաշվառման – քննական բաժնում:
Որքա՞ն արժե Հայաստանում մեքենան մաքսազերծելը
Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը դարձել է շատ ավելի շահավետ, քան առաջ: Նույնիսկ հաշվի առնելով տեղափոխման և մաքսազերծման ծախսերը, ԱՄՆ-ից բերված մեքենան կարժենա 45%-ով էժան, քան շուկայական միջին արժեքը:
Մաքսազերծման արժեքը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝
- Ավտոմեքենայի տեսակից (սեդան, բեռնատար, էլեկտրական, հիբրիդ),
- Շարժիչի ծավալից և տեսակից,
- Ավտոմեքենայի արժեքից,
- Տարեթվից:
Պետք է նշել, որ ավտոմեքենայի մաքսազերծումը առավել շահավետ է, եթե այն 7 տարուց հին չէ, քանի որ հին մեքենաների մաքսազերծումը կարող է ավելի թանկ արժենալ: Այնուամենայնիվ, մեքենա գնելուց առաջ անհրաժեշտ է հաշվել մաքսազերծման արժեքը՝ հաշվի առնելով բոլոր նշված գործոնները: Եթե այս հարցում օգնության կարիք ունեք, մեր մաքսազերծման ոլորտի մասնագետները միշտ պատրաստ են աջակցել ձեզ: